ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին ու մի խումբ այլ անձինք Երևանում բերման են ենթարկվել

Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին ու մի խումբ այլ անձինք Երևանում բերման են ենթարկվել

Երևանի քրեական ոստիկանները հերթական զենք-զինամթերքի հայտնաբերումն են իրականացրել Երևանի կենտրոնում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Երևանի քրեական ոստիկանությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Գրիգոր Լուսավորիչ-Բեյրութի փողոցների խաչմերուկում ռուսական համարանիշներով «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով և մեկ այլ՝ «Toyota» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող անձանց մոտ հնարավոր է՝ զենք-զինամթերք լինի:

Ոստիկանները նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերել են այդ ավտոմեքենաները և նրանց տեղափոխել ոստիկանության Երևանի քրեական վարչություն:

Բերման ենթարկվածներն են Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մանուկյանը, Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Արսեն Բարսեղյանը, Ուկրաինայի քաղաքացի 36-ամյա Դենիս Նեգուլյաևը, Երևանի բնակիչներ, 53-ամյա Սեյրան Դադասյանը, 45-ամյա Էրիկ Բեգլարյանը, Կոտայքի մարզի բնակիչներ 56-ամյա Լավրենտի Վարդանյանը և 35-ամյա Արայիկ Հովսեփյանը:

կայքի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Դ. Նեգուլյաևի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ «ԻԺ» մոդելի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, 1 հատ «Չեզեթ» տեսակի ատրճանակի փամփուշտատուփ՝ 9 փամփուշտով և 1 հատ 7 սմ շեղբի երկարության ծալովի դանակ, որը, ըստ վերջինիս հայտարարության, պատկանում է Դ. Մանուկյանին:

Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 Կայքի տեղեկություններով՝ հայտնաբերված զենքերի վերաբերյալ Դ. Մանուկյանը ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, իսկ նա Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին է, ով ԱԺ նախկին պատգամավոր է, եղել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ 2017-2019 թվականներին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ:

  • Կիսվել: