շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Օպերայի շենքին հարակից սրճարանի փոխարեն՝ կանաչ գոտի. շուրջ 1000 քմ տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել

Օպերայի շենքին հարակից սրճարանի փոխարեն՝ կանաչ գոտի. շուրջ 1000 քմ տարածքում ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել

Օպերայի շենքին հարակից շուրջ 1000 քմ տարածքը կդառնա կանաչ ու բարեկարգ գոտի: Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է Սայաթ-Նովայի պողոտա 2/2 հասցեում առկա սրճարանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ գործընթացը լինելու է շարունակական և փուլ առ փուլ հանրային տարածքները վերադարձվելու են երևանցիներին:

«Տասնամյակներ շարունակ Օպերային հարակից տարածքում մենք կանաչ զանգվածների նվազեցում ենք տեսել և տեսել ենք, որ կանաչ զանգվածները վերածվում են տարատեսակ սրճարանների ու շինությունների: Այս տարածքը վերադարձվել է համայնքին վարձակալի կողմից և այն կդառնա կանաչ գոտի: Մենք շարունակելու ենք այս քաղաքականությունն ինչպես տարբեր այգիներում, այնպես էլ Օպերայի տարածքում»,- նշել է քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում․

 

  • Կիսվել: