Ոնց ճանապարհ փակելով Փաշինյանը եկավ իշխանության, նույն ձեւով կարող է պռոշյանիցին իրեն ռադ անել. պռոշյանցի
Որոշել են, որ թիվ 25 համարի երթուղին չպետք է մտնի Պռոշյան, վերջին կանգառը պոետք է լինի ՊՆ-ի նախկին շենքի մոտ, որտեղից շրջադարձ կատարի ու վերադառնա Երևան, կառավարությունը, որ փափուկ տաքուկ նստած են իրենց աթոռներին, չեն մտածում այս ժողովուրդը ինչպե՞ս պետք է այսքան ճանապարհը կտրի ոտքով ու հասնի ՊՆ-ի շենքի մոտ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, բողոքի ակցիայի ժամանակ նշեց Պռոշյանի բնակիչներից Սերգո Մուրադյանը:
Նշենք, որ Պռոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները փակել են Երեւան մտնող մայրուղին եւ պահանջում են գծից չհանել թիվ 25 և թիվ 59 երթուղու ավտոբուսները, որոնք այս երկու գյուղերը կապում են Երեւանին:
«Եթե առաջ մենք ասում էինք այդ 300 մետրը երկարաձրեք, հիմա պրոշյանցին պահանջում է, որ թիվ 25 երթուղին մնա նույնը: Ես չեմ տեսնում ժողովրդավար իշխանությունը այստեղ, ժողովրդի գրպաններն են մտնել, ժողովրդին են թալանում, ուղևարձ են թանկացնում, Այս խեղճ ժողովուրդը ո՞նց է դա անելու: Տուն կա, որ երեք-չորս ուսանող ունի, ինչպե՞ս է այդ ուսանողի ծնողը հոգալու նրանց ծախսը:
Նրանք ոչ մի զիջման չգնացին, մեր ժողովրդի խնդրանք-պահանջը մերժեցին: Երկուշաբթի օրվանից պետք է չլինեին ավտոբուսները, բայց քանի որ մենք շուտ էինք տեղեկացրել, որ երեքշաբթի կրկին մայրուղին փակվելու է, նրանք երեկ ու այսօր 25 համարը թողեցին, որ գործի: Նրանք պարտավոր են ժողովրդի կամքով գնալ»,-ասաց նա:
Սերգո Մուրադյանը հավելեց, որ արդեն գիծ են դուրս եկել «Մուլտիտրանսի» միկրոավտոբուսները, որոնք Պռոշյանից դուրս են գալիս եւ հասնում են Ֆիզիկայի ինստիտուտ, իսկ դա ձեռնտու չէ պռոշյանցիների համար, քանի որ մարդիկ ստիպված են լինելու Ֆիզիկայի ինստիտուտից մեկ այլ տրանսպորտ նստել, որ հասնեն աշխատանքի կամ ուսման վայր: Ընդ որում, եթե թիվ 25 երթուղու ավտոբուսը 150 դրամ է, ապա «Մուլտիտրանսի» միկրովատոբուսների ուղեվարձը 200 դրամ է:
«Նիկոլ Փաշինյանը, որ կառավարության եկավ, ճանապարհ փակելով եկավ, պռոշյացին քիչ ձայն չի տվել ժամանակին իրեն: Ոնց ինքը ճանապարհ փակելով եկավ իշխանության, նույն ձևի կարող է ճանապարհ փակելով իրեն ռադ անել, հերիք է ժողովրդին կպնել»,- ընդգծեց նա:
Ավելի վաղ հայտնել էր, որ բողոքի ակցիաները սկիզբ էին առել դեռ ապրելի 5-ից։ Պռոշյան և Քասախ համայնքների բնակիչները մինչ այս օգտվում էին թիվ 25 և 59 երթուղին սպասարկող ավտոբուսներից՝ Երևան հասնելու համար վճարելով 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ ավտոբուսները չեն հասնելու այդ համայնքներ։ Նոր երթուղին սպասարկելու է «Մուլտիտրանսպորտ» ընկերությունը, ուղեվարձը լինելու է 250 և 200 դրամ։ Բացի այս, ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին սպասարկելու է ընդամենը 7 կմ՝ իրենց համայնքներից հասնելով մինչև Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հայտնի Ֆիզիկայի ինստիտուտ, վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19։30-ին։ Նախկին երթուղու վերջին կանգառը եղել է Հաղթանակի զբոսայգու մոտ։