ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Ողբերգական դեպք Երևանում. տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը

Ողբերգական դեպք Երևանում. տղամարդու ինքնազգացողությունը վատացել է. բժիշկներն արձանագրել են նրա մահը

Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սվաճյան փողոցում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է և մինչ շտապօգնության ժամանումը հանկարծամահ է եղել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Ալոյանը։Դեպքի վայր ժամանակ բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է տղամարդու մահը։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Գրիգոր Ս.-ն է։Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: