ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի. Երևանում և շրջանների զգալի մասում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում

Օդի ջերմաստիճանը կնվազի. Երևանում և շրջանների զգալի մասում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտում, Գեղարքունիքի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․․-2, հողի մակերևույթին -3․․․․-4 աստիճան ցուրտ։ Հորդորում ենք կատարել բերքահավաք։

Երևան քաղաքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին՝ երեկոյան սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 5-7-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

  • Կիսվել: