ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով. առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի գիշերը, 5-6-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-3-ը, 6-ի գիշերը և երեկոյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: