շաբաթ, սեպտեմբեր 26
26 / 9 / 2026
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 26-ի, 28-ի և 30-ի ցերեկն առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 27-ին, 28-ի և 30-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ 

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ը կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: