Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով
Հուլիսի 8-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 9-10-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 8-ի ցերեկը, 9-12-ն աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։
Երևան քաղաքում`
Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։