երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա․ եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնային շրջաններում թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 3-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում մարտի 1-ին, 2-ին սպասվում է անձրև: Մարտի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

  • Կիսվել: