Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով
Ապրիլի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-ի ցերեկը, 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ: Ապրիլի 21-22-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-22-ն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։
Երևան քաղաքում`
Ապրիլի 18-19-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-21-ը, 22-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: