շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ո՞րն էր ՀՀ շրջանների մեծ մասում տեղացած «ցեխային անձրևների» պատճառը․ պարզաբանում

Ո՞րն էր ՀՀ շրջանների մեծ մասում տեղացած «ցեխային անձրևների» պատճառը․ պարզաբանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս:

Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:

Տարվա այս ժամանակահատվածում գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ:

  • Կիսվել: