Նուբարաշենի բանտում հերթական դատապարտյալն է ինքնասպան եղել
Ապրիլի 20-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ, 1973թ․ ծնված Զ․Խ․-ն կատարել է ինքնասպանություն ինքնաշեն պարանով կախվելու միջոցով։ Այս մասին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից:
Անմիջապես կանչվել է շտապօգնություն։
Ժամանած շտապօգնության բուժանձնակազմն արձանագրել է դատապարտյալի մահը։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ