Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ հաստատությունը չէ, որտեղ տեղափոխվում են հիվանդները, կան ևս 5 բուժհաստատություններ. նախարար (տեսանյութ)
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում մանրամասնել է առողջապահական իրավիճակը երկրում՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ։
Նա նշել է, որ կորոնավիրուսով վարակվածների աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոնն այլևս միակ հաստատությունը չէ, որտեղ տեղափոխվում են հիվանդները, կան նաև ևս 5 բուժհաստատություններ. «Այս պահին ունենք ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք, որոնցից 3-ին է անհրաժեշտ ավելի ինտենսիվ թերապիա։ Սակայն որևէ մեկի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում» ։
Թորոսյանը կոչ է արել քաղաքացիներին կորոնավիրուսով վարակված լինելու հիմնավոր կասկածներ ունենալու դեպքում անհապաղ դիմել բժշկի, զանգահարել թեժ գիծ՝ 060 83 83 00 հեռախոսահամարով:
Նախարարը հորդորել է քաղաքացիներին խստորեն հետևել ինքնամեկուսացմանը։ «Մեկուսացման մեր ռեզերվը սպառվում է և կանխարգելիչ գործողությունները պետք է արվեն ինքնամեկուսացումով»,-ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում.