«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է. Այնտեղ կլինեն միայն կորոնավիրուսով պացիենտները
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվել է և այսուհետ սպասարկելու է միայն կորոնավիրուսային հիվանդության կասկածով և հաստատված պացիենտներին, այդ մասին տեղեկացնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Բոլոր այլ ինֆեկցիոն հիվանդություններով պայմանավորված պացիենտները տեղափոխվել են այլ հիվանդանոցներ: Հորդորում ենք չխոչընդոտել հիվանդանոցի բնականոն աշխատանքը, մտածել սեփական անվտանգության մասին, հիվանդանոցի շուրջը չիրականացնել նկարահանումներ` հարգելով քաղաքացիների անձնական և բժշկական գաղտնիքի իրավունքը», -տեղեկացնում է խոսնակը:
Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 8 դեպք: