կիրակի, նոյեմբեր 1
1 / 11 / 2026
«Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքները՝ վերջին 6 ամսվա ընթացքում

«Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքները՝ վերջին 6 ամսվա ընթացքում

Նորքի ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից ներկայացնում են վերջին 6 ամիսների ընթացքում` «Նորք» ԻԿՀ-ում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները։

✅ 1. Շուրջ 11.000 պացիենտների բուժսպասարկում, ներառյալ 9000 հոգի ստացիոնար պայմաններում բուժվածներ և բուժվողներ, 2000-ը ամբուլատոր։

✅ 2. Շուրջ 400 նոր աշխատատեղերի ստեղծում։

✅ 3. Հիվանդանոցի շենքային, գույքային համալրում, վերազինում և բարեկարգում։

✅ 4. Մոդուլային հիվանդասենյակների կառուցում։

✅ 5. Մահճակալային ֆոնդի և թոքերի արհեստական շնչառության սարքերի զգալի թվով համալրում։

✅ 6. Ճառագայթային ախտորոշման բաժանմունքի համալրում ՀՇ- հետազոտության սարքով, և ՀՇ հետազոտության լայնածավալ իրականացում։

✅ 7. Թթվածնային կայանի կառուցում, հիվանդանոցի ընդհանուր հոսանքի ցանցի վերափոխում, բժշկական սարքավորումների համալրում։

✅ 8. Բաժանմունքների հիմնանորոգում, սանիտարահամաճարակաբանական նորմերին համապատասխան հիվանդասենյակների ավելացում։

  • Կիսվել: