չորեքշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2025
Նոր կարգ. կառավարության ուղեցույցը քաղաքացիների համար

Նոր կարգ. կառավարության ուղեցույցը քաղաքացիների համար

Առաջիկա 7 օրը տնից դուրս գալ բացառապես կենսական անհրաժեշտության դեպքում:

Քաղաքացին այսուհետ, տնից դուրս գալիս պետք է ունենա անձնագիր ու լրացնի հատուկ ձևաթուղթ:

Երկու հոգուց ավելի խմբերով չհավաքվել, անգամ բակերում:

Առավոտյան 10:00-12:00-ը խանութները, բանկերը կսպասարկեն միայն ծերերին։

Այս պահի դրությամբ կորոնավիրուսի 249 հաստատված դեպք կա, 30-ի մոտ կա թոքաբորբ, 5-ը ռեանիմացիայում են, 4-ի վիճակը ծանր է, 77 ամյա քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է:

Առողջացել է 6 քաղաքացի, 37-ը մեկուսացումից դուրս են եկել եւ առողջ են։

Այսօրվանից առնվազն մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները եւ սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները, բանկերը։ Քաղաքացիները հնարավորություն են ունենալու այցելել խանութ, դեղատուն եւ բանկեր։

Հնարավորության դեպքում առավելագույնս օգտվեք օնլայն
ծառայություններից՝ օնլայն գնումներ, օնլայն վճարումներ եւ օնլայն բանկինգծառայություններից:

Կառավարությունն աջակցելու է աշխատանքը կորցրած մարդուն:

Առաջիկայում բիզնեսի
աջակցության և սոցիալական մի շարք փաթեթներ կընդունվեն Կառավարության կողմից:

  • Կիսվել: