Nokia-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Մհեր Գրիգորյանին ներկայացվել են 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ծրագրերը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Nokia ընկերության ավագ փոխնախագահ Ռոլֆ Վերներին և ընկերության փոխնախագահ Փիթեր Վուկովիցին:
Հանդիպմանը ներկա էին նաև «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիրներ Արտյոմ Խաչատրյանը և Արամ Խաչատրյանը, Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հանդիպման ընթացքում փոխվարչապետին ներկայացվել է հեռահաղորդակցության ոլորտում Nokia և Ucom ընկերությունների առաջիկա համագործակցության, մասնավորապես՝ 5G ցանցի ենթակառուցվածքների ներդրման ներկա և ապագա ծրագրերը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Nokia ընկերության գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով հեղինակավոր կազմակերպության կարևոր դերը տնտեսության զարգացման և նորարարությունների ոլորտում: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում թվայնացման գործընթացներին, ինչպես նաև երկրի տնտեսական զարգացման զգալի ներուժին: