շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

ՆԳ նախարարությունը ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացի օրինականության, թափանցիկության և հասարակական կարգի ապահովման նպատակով ՆԳՆ ստորաբաժանումները կիրականացնեն շուրջօրյա ծառայություն։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
«Ընտրական գործընթացի ընթացքում ենթադրյալ իրավախախտումների, ընտրական իրավունքի, հասարակական կարգի խախտման դեպքերի, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ տեղեկությունների վերաբերյալ ահազանգերի և հաղորդումների սպասարկումն ապահովելու նպատակով ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում հունիսի 6-ին և 7-ին կգործի 87-67 թեժ գծի հեռախոսահամարը, կապահովվի նաև օտարալեզու սպասարկում։
 
Միաժամանակ, ընտրողների ցուցակների, ընտրական իրավունքի և դրա իրացման ձևերի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել 84-22 հեռախոսահամարին։
 
Ստացված բոլոր ահազանգերն ու հաղորդումները կքննարկվեն օրենքով սահմանված կարգով, իսկ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում։
 

  • Կիսվել: