ՆԳ նախարարությունը շարունակում է կադրային բանկի համալրումը և հրավիրում աշխատանքի
Համակարգում ընթացող համընդգրկուն բարեփոխումներով և կազմակերպչական նոր մոտեցումների ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՆԳ նախարարությունը շարունակում է հավաքագրել մասնագետներ:
- Գործընթացի նպատակն է ձևավորել մասնագիտական բարձր կարողություններով կադրային բանկ, որը հնարավորություն կտա արագ և արդյունավետ համալրել թափուր աշխատատեղերը, այդ թվում՝ հայեցողական պաշտոնները, քաղաքացիական աշխատանքի և տեխնիկական սպասարկման ապահովման հաստիքները։
- Կադրային բանկը համալրելու համար անհրաժեշտ է ուղարկել դիմում և ինքնակենսագրություն (CV)։
- Փաստաթղթերը պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին՝ subject մասում նշելով «Դիմում՝ Ներքին գործերի նախարարության կադրային բանկում ներառելու համար»:
Նախարարության կողմից կդիտարկվեն թեկնածությունները և համապատասխան թեկնածուները, ըստ անհրաժեշտության, կհրավիրվեն հարցազրույցի:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՆԳՆ մարդկային ռեսուրսների կառավարման վարչություն՝ 010-59-69-99 կամ 010-59-66-95 հեռախոսահամարներով։