Ներկա պահին իրական հերոսները բուժաշխատողներն են. ԵՊԲՀ ռեկտոր
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում խրախուսանքի խոսքեր է ուղղել բուժաշխատողներին՝ նշելով, որ այս պահին իրական հերոսները նրանք են:
Ռեկտորը գրել է. «Ներկա պահին իրական Հերոսներն ու ամենախոցելիները մեր բուժաշխատողներն են...Կեցցե՜ք յուրաքանչյուրդ, վստահ եմ, այս փորձությունը ևս հաղթահարելու ենք առաջինը հենց ձեր արհեստավարժության շնորհիվ...»: