շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մոսկվայում բացվել Է ատոմային արդյունաբերության հիմնադիր հայր Անդրանիկ Պետրոսյանի հուշատախտակը

Մոսկվայում բացվել Է ատոմային արդյունաբերության հիմնադիր հայր Անդրանիկ Պետրոսյանի հուշատախտակը

 Օգոստոսի 20-ին ռուսական ատոմային արդյունաբերության 75-ամյակի տոնակատարության օրը, տեղի ունեցավ Խորհրդային և հայ մեծ գիտնական, պետական գործիչ, ատոմային արդյունաբերության հիմնադիր հայրերից` Անդրանիկ Պետրոսյանի հուշատախտակի բացումը:

Հուշատախտակը (ճարտարապետ Նատալիա Վիլվովսկայան) տեղադրվել է Մոսկվայի Պովարսկայա փողոցի 31/29 տան ճակատին, որտեղ ապրել է հայտնի գիտնական: Ինչպես հաղորդում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը, հանդիսավոր միջոցառմանը ելույթ է ունեցել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը ՝ իր խոսքում կարևորելով անվանի գիտնականի և պետական գործչի հիշատակի հավերժացումը:

"Սա շատ նշանակալի օր է մեզ համար։ Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում մենք հավերժացնում ենք մեր անվանի հայրենակից, խոշոր գիտնական Անդրանիկ Պետրոսյանի հիշատակը, որի կյանքն ու կենսագրությունն անքակտելիորեն կապված են խորհրդային ատոմային արդյունաբերության զարգացման հետ: Պարոն Պետրոսյանցն իր ողջ կյանքի ընթացքում սերտորեն կապված է եղել իր հայրենիքի հետ, եղել է Հայաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, իր նշանակալի ներդրումն է ունեցել հանրապետությունում ատոմային ոլորտի զարգացման և հայկական ատոմակայանի կառուցման գործում", – նշել է դեսպանը:

Միջոցառման ընթացքում Պետրոսյանցի վաստակի մասին խոսեցին ատոմային էներգետիկայի եւ արդյունաբերության վետերանների միջտարածաշրջանային հասարակական շարժման նախագահ Վլադիմիր Օգնեւը, ակադեմիկոս Անդրեյ Պետրոսյանի թոռը, ինչպես նաեւ ոլորտի այլ գործիչներ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: