Մոսկվայի դատարանը երկարացրել է ՌԴ ՊՆ ԳՇ սպայի գործով մեղադրյալ գործարար Մարտիրոսյանի կալանքը
Մոսկվայի Բասմանի դատարանը երկարացրել է կոռուպցիայի մեջ մեղադրվող՝ Ռուսաստանի Պաշտպանության նախաարության կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործով ներգրավված գործարար Լև Մարտիրոսյանի կալանքը: Այս մասին հայտնել է դատավոր Եվգենիա Կոզլովան՝ հավելելով, որ կալանքը երկարաձգվել է մինչև հունվարի 12-ը:
Հերթական նիստը, որտեղ որոշվել է խափանման միջոցի երկարաձգման հարցը, անցել է փակ ռեժիմով. պատճառը նիստի ընթացքում գաղտնի տեղեկությունների հրապարակումն է։
Մինչ այդ, գործարար Լյովա Մարտիրոսյանը, որ մեղադրվում է ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Յուրի Կուզնեցովին 50 միլիոն ռուբլի արժողությամբ հողամաս և տուն կաշառք տալու համար, հայտարարել է, որ զինվորականին կաշառք չի տվել, այլ գործարք է կնքել նրա հետ:
Ամբաստանյալի փաստաբանը պնդում է, որ այն, ինչ քննությունն անվանում է կաշառք, իրականում քաղաքացիաիրավական գործարք է: