Մի շարք հասցեների ջրամատակարարումը կվերականգնվի հունվարի 28-ին, ժամը 07:00-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 27-ին 17:30-ից մինչև հունվարի 28-ը 07:00-ն կդադարեցվի Առնո Բաբաջանյան փողոցի, Զ.Անդրանիկ Թաղ. 110-191 շենքերի, Իսակով 30-54/8 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: