կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Մի շարք բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ. ՏԿԵՆ

Մի շարք բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ. ՏԿԵՆ

2024 թ․ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ագարակավան,Կաքավաձոր, Աշնակ, Մաստարա, Կաթնաղբյուր, Արտենի բնակավայրերում իրականացվում են խմելաջրի ցանցերի հիմնանորոգման աշխատանքներ, հայտնում են ՏԿԵՆ-ից:

Ծրագրի ընդհանուր արժեքը 590 մլն 96 հազ դրամ է։

Կառավարություն-համայնք համագործակցությամբ իրականացվող ծրագրում Կառավարության հատկացումը
65 % է կամ 383 մլն 562 հազ դրամ, համայնքինը՝ 35 % կամ 206 մլն 533 հազ դրամ։

Աշխատանքներն ընթացքի մեջ են, արդեն իրականացվել են փորման և ջրատար խողովակների անցկացման աշխատանքները: Ծրագրի ավարտը նախատեսվում է տարեվերջին։

Աշխատանքները երեկ դիտարկվել են Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան մասնագետների կողմից։

  • Կիսվել: