չորեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2025
Մի քանի օր անց կրկին ներխուժել են Զարուհի Փոստանջյանի հայրական տան տարածք ու ավերել (Տեսանյութ)

Մի քանի օր անց կրկին ներխուժել են Զարուհի Փոստանջյանի հայրական տան տարածք ու ավերել (Տեսանյութ)

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է․

«2025 թվականի ապրիլի 2-ին հերթական` երկրորդ ահաբեկչական հարձակումն է տեղի ունեցել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան փողոց 11-13 հասցեների հարակից` Վրացական 2 հասցեում գտնվող տան վրա։ Այս անգամ չարագործները ներխուժել են անմիջապես տան տարածք, կոտրել ապակիները, միջսենյակային դուռը, կահույքը և այլ ավերածություններ կատարել։

Կրկին հիշեցնենք, որ տունը Երևան քաղաքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայրական տունն է: Վերոնշյալ տարածքում և փողոցում առկա են տեսախցիկներ, մինչդեռ ոստիկանությունը ոչ միայն չի բացահայտել ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած ահաբեկչությունը, այլև իր անտարբերության և անգործության հետևանքով հիմնավոր կասկածներ է առաջացնում առ այն, որ հենց ոստիկանությունն էլ կոծկում է հանցագործությունը կատարողներին և կազմակերպիչներին։

  • Կիսվել: