երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Մի´ նպաստեք վիրուսի տարածմանը. «Զվարթնոցը»` ավտոկայանատեղիում նետված դիմակների մասին

Մի´ նպաստեք վիրուսի տարածմանը. «Զվարթնոցը»` ավտոկայանատեղիում նետված դիմակների մասին

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սոցիալական ցանցերում և մամուլում տարածված լուսանկարի հետ կապված, որտեղ երևում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայանատեղիում գետնին նետված դիմակներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ թեև ամենօրյա հաճախականությամբ Feko-Lux մաքրման ծառայությունը մաքրման և ախտահանման աշխատանքներ է իրականացնում օդանավակայանի կայանատեղիում, բայց և հորդորում ենք Ձեր և մնացածի անվտանգությունից ելնելով՝ զերծ մնալ նման պահվածք ցուցաբերելուց։
 

Հորդորում ենք նաև պահպանե՛լ մաքրությունը և չնպաստե՛լ վիրուսի տարածմանը»։

 
 

  • Կիսվել: