ուրբաթ, հուլիս 11
11 / 7 / 2025
Մեծամոր-Արմավիր ճանապարհին «Mazda»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Մեծամոր-Արմավիր ճանապարհին «Mazda»-ն գլխիվայր շրջվել է. վարորդը տեղում մահացել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 28-ին, ժամը 07:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: