շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մեր ճնշումը տալիս է իր արդյունքները, բոյկոտը շարունակում ենք․ Թևանյան (տեսանյութ)

Մեր ճնշումը տալիս է իր արդյունքները, բոյկոտը շարունակում ենք․ Թևանյան (տեսանյութ)

Մեր ճնշումը տալիս է իր արդյունքները, կոչ ենք անում քաղաքացիներին շարունակել բոյկոտը։ Այս մասին հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման ղեկավար Անդրանիկ Թևանյանը:

«Կոչ ենք անում շարունակել բոյկոտը, դուք ունեք դրա իրավունքը, կա 17,000 քաղաքացու ստորագրություն, որ տրանսպորտի գինը չպետք է ավելի լինի 100 դրամից։ Կան նաև հստակ հաշվարկներ, որ եթե քաղաքացին ձեռք բերի փաթեթով տարբերակ, ապա 1 ուղևորության արժեքը 100 դրամից էլ պակաս է ստացվում»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, որ առաջարկվում է տրանսպորտի նոր սակագին՝ 1 ուղևորության համար 150 դրամ և անսահմանափակ փաթեթների երկարացում։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: