երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Մենք պատրասվում էինք վատագույնին. վարչապետ

Մենք պատրասվում էինք վատագույնին. վարչապետ

ՀՀ կառավարությունը չի թերագնահատել կորոնավիրուսի տարածման վտանգը։ Այս մասին այսօր «Շանթ»-ի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կառավարությունը կորոնավիրուսի տարածման վտանգը թերագնահատե՞լ է։

Վարչապետը, մասնավորապես, նշեց. «Ոչ, որովհետեւ դեռեւս հունվարի 30-ին, իմ որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կորոնավիրուսի տարածումը ՀՀ-ում կանխարգելելու նպատակով։ Նշանակում է, որ մենք պատկերացրել ենք եւ գնահատել ենք, որ մենք որոշակի վտանգներ կրող ենք, որովհետեւ մենք ապրում ենք գլոբալ աշխարհում եւ վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանի կապվածություն արտաքին աշխարհի հետ էականորեն ընդլայնվել է, պարզ էր, որ Չինաստանում տեղի ունեցող պրոցեսներն ինչ-որ մի պահի հասնելու են Հայաստան։

Մենք հույս ունեինք լավ զարգացումների եւ պատրաստվում էինք վատագույնին»։

  • Կիսվել: