երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Մենք հիմա լարված ու վատթար իրավիճակ ունենք․ քաղաքապետի խոսնակը՝ ուղևորահոսքի նվազման մասին

Մենք հիմա լարված ու վատթար իրավիճակ ունենք․ քաղաքապետի խոսնակը՝ ուղևորահոսքի նվազման մասին

Աստված չանի, եթե կորոնավիրուսի պատճառով ուղևորահոսքի նվազման արդյունքում ուղևորափոխադրողները հրաժարվեն աշխատել, համայնքի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ունի ռեզերվային թվով ավտոբուսներ։ Այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Ինձ երբեմն հարց են տալիս, թե ինչու դրանք չեն գործարկվում: Դրանք պահվում են հենց կոլափսային իրավիճակներից խուսափելու համար: Մենք հիմա լարված ու վատթար իրավիճակ ունենք, սակայն կոլափսից հեռու ենք»,- ասաց նա:

Հարցին՝ արդյո՞ք հիմա ուղևորափոխադրում իրականացնող մասնավոր ընկերությունները վարորդները վճարում են, այսպես կոչված, «գծի փողը», Կարապետյանն ասաց, որ մի շարք ընկերություններ փոփոխությունների են գնացել «պլանի» հարցում՝ նվազեցնելով դրանք.

«Ես նաև տեղյակ եմ, որ քաղաքապետարանը, կառավարությունը քննարկում են որոշակի այլ տուրքերի վերանայման հարցը»:

 

  • Կիսվել: