Մենք առանձին բուհերի միավորման ծրագիր չենք քննարկում. ԿԳՄՍ նախարար
Մենք որևէ առանձին բուհի միավորման ծրագիր, որոշման նախագիծ չենք քննարկում և չենք քննարկելու, որովհետև սա մեզ համար ամբողջական բարեփոխման պրոցես է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նա անդրադարձավ նաև Ակադեմիական քաղաք ծրագրին և հիշեցրեց, որ դա շատ խոշոր ծրագիր է, և պահանջում է ֆինանսական լուրջ ներդրումներ: «Այս պահին Ակադեմիական քաղաքի ներդրումային ծրագիրն է կազմվում, որը հնարավորություն է տալիս նաև գործընկերներ ներգրավել տարբեր ուղղություններով: Պետք է ասեմ, որ շատ մեծ ներգրավվածություն կա, և պետք է ասեմ, որ մենք այս աշխատանքներին շատ լուրջ ենք վերաբերվում»,- նշեց Անդրեասյանը: