Մեկ օրում 2000-ից ավելի անձ արձագանքել է ԱՆ-ի՝ կամավորներ հավաքագրելու հայտարարությանը
Առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնել երեկվա` կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով կամավորների հավաքագրման հայտարարությանն օպերատիվ ու սրտացավ արձագանքելու համար:
Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, արդեն իսկ գրանցվել են 2000-ից ավելի անձինք` հայտնելով իրենց պատրաստակամությունը նախարարության աշխատանքներում ներգրավվելու հարցում:
«Այսպիսով, այս փուլում ունենք կամավորների բավարար տվյալներ, ինչի համար ժամանակավորապես դադարեցնում ենք նոր կամավորներ ընդգրկելու մեր խնդրանքը»,- նշում են նախարարությունից։