ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մայիսի 3-ին՝ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում

Մայիսի 3-ին՝ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մայրաքաղաքում մայիսի 3-ին համաքաղաքային շաբաթօրյակ անցկացնել։

Այս մասին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը համապատասխան հանձնարարարական տվեց խորհրդական Կամո Արեյանին։

«Կարծում եմ, որ սույն թվականի մայիսի 3-ին արժե համապատասխան միջոցներ ձեռնարկել և Երևան քաղաքում համաքաղաքային շաբաթօրյակ կազմակերպել։ Կարծում եմ, որ նման միջոցառում ունենալու համար ճիշտ ժամանակն է»,-ասաց Տիգրան Ավինյանը։

 

  • Կիսվել: