Մասիսում ՊԾ վաշտի հրամանատարի տեղակալը փրկել է երիտասարդ աղջկան, ով փորձել է կամրջից ցած նետվել
Այսօր՝ ապրիլի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Հարությունյանը Երևան-Երասխ ավտոճանապահի Մասիսի վարչական տարածքում վթարի վայրում ծառայություն կատարելիս են լինում, երբ 2 քաղաքացի մոտենում են ու հայտնում, որ մի երիտասարդ աղջիկ վթարի վայրից մոտ 300 մետր հեռավորության վրա գտնվող կամրջից փորձում է իրեն ցած նետել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաշտի հրամանատարի տեղակալը, առանց ժամանակ կորցնելու, վազելով մոտենում է կամրջին և հենց կամրջի վտանգավոր եզրագիծն անցած երիտասարդ աղջկան կարողանում է փրկել՝ բռնելով նրա հագուստից ու դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը տեղեկությունը փոխանցում է ՀՀ ներքին գործերի նախարարություն ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին, որտեղից ժամանում է հերթապահ խումբը և այդ աղջկան տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին: