Մարզերում պետության աջակցությամբ ձևավորվել և արդեն գործում է երիտասարդական 5 կենտրոն (տեսանյութ)
Մարզերում պետության աջակցությամբ ձևավորվել և արդեն գործում է երիտասարդական 5 կենտրոն: Եվս 4-ը կբացվի այս տարի:
Կառավարությունը յուրաքանչյուրին 26 միլիոն դրամ է հատկացնում, որ համայնքային նշանակության հարմար շինությունները նորոգվեն, կահավորվեն, տեխնիկապես զինվեն մարզաբնակ պատանիների ու երիտասարդների ինտելեկտուալ ժամանցն ապահովելու համար:
Կառավարության 5-ամյա ծրագրով հանրապետության տարածքում նախատեսվում է հիմնել այսպիսի 25 կենտրոն:
Մանրամասները՝ կառավարության տեսանյութում.