Մարզային ԲԿ-ներում կորոնավիրուսային հիվանդներ չեն բուժվելու․ Արսեն Թորոսյան
«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը մնալու է կենտրոնական օղակ կորոնավիրուսային պացիենտներ ընդունելու, թեստավորելու և գիտական աշխատանքները համակարգելու առումով։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա նշեց, որ հաշվի առնելով զարգանցումները կլինեն առանձին հիվանդանոցներ, որտեղ կսպասարկվե միայն կորոնավիրուսով հիվանդ պացիենտները, որպեսզի ընդհանուր հիվանդանոցներում ներհիվանդանոցային վարակ տեղի չունենա։ «Օրինակ Իտալիայում հազարավոր բժիշկներ են վարակվել կորոնավիրուսով, և իրենք են դարձել վարակի աղբյուր այլոց համար։ Դժբախտաբար մենք էլ ունենք բուժքրոջ վարակ, որին մեկուսացրել ենք։
«Նրանք բուժվելու են կենտրոնացված կարգով, հատուկ իրենց համար նախատեսված հիվանդանոցներում, որոնց ցանկը վերջնականացնելուց հետո կհրապարակենք։ Դա, ըստ էության, բան չի փոխելու, որովհետև պացիենետն այնտեղ այցելելու է ուղղորդումով, իսկ մարզային ԲԿ-ներում, ամենայն հավանականությամբ, կորոնավիրուսային պացիենտներ չեն բուժվելու»,-ասաց նախարարը։