կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Մարությանի արձակուրդն ավարտվեց, նա Երևանում էր, վարակված չէ. Կարապետյան

Մարությանի արձակուրդն ավարտվեց, նա Երևանում էր, վարակված չէ. Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հայկ Մարությանի արձակուրդն ավարտվել է, նա այս ամբողջ ընթացքում երևանից չի բացակայել ր որևէ վարակով վարակված չէ:

Կարապետյանը, մասնավորապես, նշել է. «Սիրելիներ, Երեւանի քաղաքապետի կարճատեւ արձակուրդը ավարտվեց այսօր՝ մարտի 14-ին, ինչպես եւ նախատեսված էր արձակուրդ մեկնելու օրը:

Նա այս ամբողջ ընթացքում եղել է Երեւանում, որեւէ վարակով վարակված չէ: Կարճատեւ արձակուրդի ընթացքում քաղաքապետ Մարությանը, բացի անձնական գործերից, զբաղվել է նաեւ այնպիսի հանրային գործերով, ինչպես սովորաբար՝ մասնավորապես ազատ ժամանակն օգտագործել է մի քանի համայնքային կազմակերպություններ այցելելով:

Հ.Գ. Քանի որ քաղաքապետի արձակուրդի հետ կապված բամբասանքները խիստ որոշակի շրջանակներ են տարածում (ցանկացողները կարող են սեփական մոնիթորինգը անել ) ստիպված եղա այս պարզաբանումը տալ: Տղաներ եւ աղջիկներ, ներող եղեք, որ հիասթափեցնում եմ ձեզ՝ ինտրիգ չկա:

Իսկ հանրությանը տեղեկացնում եմ, որ նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման հարցում համայնքային մարմինները իրենց վերապահված գործողություններ են անում՝ հետեւելով առողջապահության նախարարության հրահանգներին:

Հետեւեք հավաստի լրատվությանը, հեռու մնացեք բամբասանքից: Այն երբեմն պակաս վտանգավոր չէ, քան վարակիչ հիվանդությունները»:

  • Կիսվել: