Մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով
Մարտին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Մեզ սպասվում է մի փոքր տաք և բավարար տեղումներով մարտ։Բայց ամեն դեպքում առանձին օրերին հաստատ գժություն կանի, չմոռանանք, ժողովուրդը նրան կոչում է գիժ մարտ»։