կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան

Մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան

Օդի ջերմաստիճանը մարտի 4-8-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 11-13 աստիճանով, և արդեն մարտի 8-ին Արարատյան դաշտում և Երևանում կունենանք +14…+18 աստիճան տաքություն: Այդ մասին ասված է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքի էջում:
 
«Հանրապետության հովտային և նախալեռնային գոտում կերևան գետնային կանաչի առաջին ծիլերը»,- նշված է գրառման մեջ:

  • Կիսվել: