երեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2025
Մարտի 25-ին կազմակերպվում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք

Մարտի 25-ին կազմակերպվում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչք

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից հայտնում են․

SkyUp ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։

Համաձայն ՀՀ պարետի որոշման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:

Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու են հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ»:

 

  • Կիսվել: