Մարտի 21-ի ջրանջատումների մասին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին 10:00-18:00-ն կդադարեցվի ք.Վանաձոր Տավրոս, Տարոն թաղամասերի, Լեռնապատ և Դարպաս գյուղերի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 21-ին ժամը 09.00-ից մինչև 22-ը ժամը 09:00-ը կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Աճանան գյուղի, Նորաշենիկի մայրուղու, Սյունիք գյուղի Գաղթականներ թաղամասի, ՀՀ ԱԱԾ ՍԶ Զին. մասի և հարակից իրավաբանական բաժանորդների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: