կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Մարմնական վնասվածքը՝ դանակահարության հետեւանք

Մարմնական վնասվածքը՝ դանակահարության հետեւանք

Մարտի 11-ին, ժամը 22.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ նախաբազկի ստորին երրորդականի միջանցիկ ծակած վերք, ծղիկային նյարդի վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 23-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ այգու ցանկապատը նորոգելիս վնասել է ձեռքը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի ֆուտբոլի դաշտում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է նույն գյուղի բնակիչ, 20-ամյա մի երիտասարդ: Նա բերման է ենթարկվել Աշտարակի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

  • Կիսվել: