ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
Լուսանկարչուհի Բարտա Մարտիրոսյանը բացահայտում է Հայաստանի հարուստ բնաշխարհը

Լուսանկարչուհի Բարտա Մարտիրոսյանը բացահայտում է Հայաստանի հարուստ բնաշխարհը

Լուսանկարչուհի Բերտա Մարտիրոսյանը բացահայտում է Հայաստանի բնաշխարհը ոչ միայն արտասահմանցիների, այլև՝ հայաստանցիների համար: Նրա խոսքով՝ թե՛ ինքը, թե՛ շատ հայաստանցիներ նույնիսկ պատկերացում անգամ չունեն, թե որքան հարուստ է մեր բնաշխարհը:

Բերտան այդ ամենին ծանոթացել է միայն մարզերով և տարբեր բնակավայրերով շրջագայելիս և լուսանկարչությամբ զբաղվելիս:

Նկարչուհու ամենասիրելի կենդանին մորուքավոր անգղն է: Նա նաև ափսոսանքով փաստում է, որ դեռևս չի հաջողել լուսանկարել և տեսնել Հայաստանի խորհրդանիշ հանդիսացող հայկական մուֆլոնին՝ ենթադրելով, որ դրա թվաքանակն այնքան է պակասել, որ փաստացի հանդիպելը Հայաստանի տարածքում այդ կենդանուն դարձել է գրեթե անհնար:

Նա նաև նկատում է, որ Հայաստանի բուսական աշխարհը հաշվառում է մոտ 3800 բույս, որից 124-ն էնդեմիկ տեսակների են, այսինքն՝ աճում են միայն Հայաստանում: Թռչունների աշխարհը հաշվառում է 350 տեսակի թռչուն:

  • Կիսվել: