Լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանին դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ
Ադրբեջանի գործող իշխանությունը մշտապես աչքի է ընկել անկախ լրագրողների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելով: Բաքվում լրագրողների նկատմամբ հետապնդումներն այնքան մեծ ծավալի են հասել, որ լրագրողների պաշտպանության միջազգային կազմակերպությունները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել ձերբակալված լրագրողներին և դադարեցնել ճնշումներն անկախ լրատվամիջոցների նկատմամբ, գրում է «Գեղարդ հիմնադրամը»:
Դեռևս 2023 թվականին ձերբակալվել էր «Abzas Media»-ի կայքի տնօրեն Ուլվի Հասանլին: Խուզարկել էին նրա բնակարանն ու «Abzas Media»-ի գրասենյակը, որտեղ, ըստ ուժայինների տարածած հայտարարության, հայտնաբերվել էր 40 հազար եվրո: Ավելի ուշ բերման էր ենթարկվել փոխտնօրեն Մահամմադ Կեկալովը, իսկ հաջորդ օրը՝ արտերկրից վերադառնալուն պես, օդանավակայանում ձերբակալվել էր կայքի գլխավոր խմբագիր Սևինջ Վագիֆգըզըն: Պետք է նշել, որ նույն գործով ձերբակալվել էին նաև լրագրողներ Նարգիզ Աբսալամովան, Էլնարա Գասըմովան և հետաքննող լրագրող Հաֆիզ Բաբալըն:
Լրագրողներին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օրինականացում, մաքսանենգություն, կեղծ փաստաթղթերի օգտագործում, հարկերից խուսափում և այլն: Մեղադրյալներից ոչ ոք չէր ընդունել առաջադրված մեղադրանքները՝ պնդելով, որ ձերբակալությունները կապված են իրենց մասնագիտական գործունեության հետ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: