ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լիոնի քաղաքապետի և մետրոպոլի նախագահի հետ ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր. Ավինյան

Լիոնի քաղաքապետի և մետրոպոլի նախագահի հետ ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր. Ավինյան

Ֆրանսիայի Լիոն քաղաք այցի շրջանակում այսօր քաղաքապետ Գրեգորի Դուսեի և մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ ստորագրեցինք եռամյա համագործակցության համաձայնագիր։ Այս մասին իր ֆեյսբուքյանբ էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

՛՛Երևանը կարևորում է Լիոն քաղաքի և Լիոնի մետրոպոլի հետ համագործակցությունը՝ որպես հնարավորություն ձեռք բերելու քաղաքային կառավարման արդյունավետ փորձ, զարգացնելու մշակութային ու կրթական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնելու միջազգային գործընկերության շրջանակը՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: