շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Լիբանանում ծեծել են հայազգի արվեստագետ Րաֆֆի Թութուկյանին

Լիբանանում ծեծել են հայազգի արվեստագետ Րաֆֆի Թութուկյանին

Լիբանանում ծեծի է ենթարկվել արվեստագետ  Րաֆֆի Թութուկյանը։ «Արևելք»-ի Լիբանանի աղբյուրները հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել Բուրջ Համուդ հայաշատ շրջանի Նոր Մարաշ թաղամասում, ուր ապրում և  ստեղծագործում է Թութուկյանը։ 

Ըստ «Արևելք»-ի աղբյուրի, հայ արվեստագետի վրա հարձակմանը նախորդել է վեճը։ Երկու զինվածներ, որոնցից մեկի հետ վիճաբանել է Րաֆֆին, մոտեցել և  անխնա ծեծել են նրան։ Հանցագործների հեռանալուց հետո Րաֆֆին տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: