Լիբանանի հարավում հայ երիտասարդ է զոհվել
Սոցցանցերում տեղեկություններ են տարածվում լիբանանահայ Ադամ Գրիգոր Հեքիմյանի մահվան մասին, հայտնում է Արևելք լրատվականը:
Նշվում է, որ զոհված երիտասարդը, ընդհանուր առմամբ, հեռու է եղել հայկական միջավայրից և հայ համայնքից, նա ծնվել ու մեծացել է Լիբանանի շիա համայնքի շրջանակում։
«Մասնավորապես, «Հըզբոլլահ»-ին մոտ էջերը, տարածելով լուրը, նշել են, որ Ադամ Հեքիմյանը զոհվել է Լիբանանի հարավում՝ ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում։ Այլ տվյալներ առայժմ չեն հաղորդվում»,- գրում է Արևելքը։


