ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ԿԸՀ-ն հայտնել է, թե Գյումրիի և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար որ փաստաթղթերն են համարվում անձը հաստատող

ԿԸՀ-ն հայտնել է, թե Գյումրիի և Փարաքարի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար որ փաստաթղթերն են համարվում անձը հաստատող

ԿԸՀ-ից հայտնում են, որ մարտի 30-ի Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում՝

նույնականացման քարտը,

կենսաչափական անձնագիրը,

ոչ կենսաչափական անձնագիրը,

անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից,

օտարերկրյա քաղաքացիների համար`

Հայաստանի Հանրապետությունում օրինական բնակությունը հավաստող ժամանակավոր կացության քարտը,

մշտական կացության քարտը,

Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար նաև ՌԴ քաղաքացիությունը հավաստող անձնագիրը՝ Գյումրի և Փարաքար համայնքների պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ նշումով,

քաղաքացիություն չունեցող անձանց համար`

Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը,

ժամանակավոր կացության քարտը,

մշտական կացության քարտը,

Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիրը,

փախստական ճանաչված անձանց համար`

կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը:

  • Կիսվել: