Կուրթանեցի երիտասարդի խնդիրները Լոռու մարզպետարանի ուշադրության կենտրոնում են (տեսանյութ)
Օրեր առաջ վարչապետին օգնության ակնկլիքով դիմած երիտասարդի խնդրներին է անդրադարձել Լուռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
Հիշեցնենք՝ կուրթանեցի երիտասարդը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով օգնել իրեն։ Նրա խնդրանքին ի պատասխան վարչապետը կոպտորեն հորդորել էր գնալ-աշխատել․ «Ոտդ, ձեռդ տեղը, առողջությունդ տեղը տղա ես։ Քո տան հարցը առաջին հերթին դու պտի լուծես, պտի աշխատես և պտի լուծես։ Մի քիչ էլ արժանապատվության հարց ա։ Առողջ տղամարդը կգա ուրիշ առողջ տղամարդուն կասի՞ իմ տան հարցը լուծի, իմ հացի հարցը լուծի՞ ։ Գնա, աշխատի քո ընտանիքի հացերերը լուծի»։ Նշենք, որ վարչապետի այս արձագանքը առաջացրել էր հանրության լայն շրջանակների դժգոհությունը։
Լոռու մարզպետն այսառնչությամբ գրել է․ «Հարգելի ընկերներ, կուրթանեցի երիտասարդի պատմություն հետ կապված ուզում եմ նշել, որ առկա խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների մասին հնարավոր է խոսել միայն խնդրի ամբողջական բարձրաձայնման ու լիարժեք ուսումնասիրության արդյունքում, ինչով և ներկայումս զբաղված է Լոռու մարզպետարանի աշխատակազմը: Առողջական, սոցիալական, բնակապահովման, աշխատանքի խնդիրներ...Սրանք խնդիրներ են, որոնք այս ընտանիքում կուտակվել են վերջին մի քանի տասնամյակների ընթացում:
Այդուհանդերձ, անկախ ամեն ինչից, երիտասարդի ընտանիքի տարաբնույթ խնդիրների համապարփակ ուսումնասիրությունից հետո մենք առաջիկայում կներկայացնենք նաև ընդհանրական արդյունքներն ու հնարավոր լուծումները: Մեր բոլոր ջանքերը ներդնելու ենք ընտանիքի աջակցման հարցում, փոխադարձորեն ակնկալելով նաև ընտանիքի անդամների գործուն քայլերը' մեր ջանքերը մեկտեղելու ու տեսանելի արդյունքների հասնելու համար»։
Երիտասարդի մասին պատմող տեսանյութը՝ ստորև։