ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Կթողարկվի էլեկտրոնային հյուպատոսության համակարգ

Կթողարկվի էլեկտրոնային հյուպատոսության համակարգ

2020-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլեկտրոնային հյուպատոսության նոր համակարգ կթողարկի: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2020-ի պետբյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ նոր համակարգը թույլ կտա տեսառեժիմով օգնություն ցուցաբերել այն քաղաքացիներին, որոնք գտնվում են արտասահմանում եւ մեր հյուպատոսության կարիքն ունեն:

Ըստ Մնացականյանի՝ դա զգալիորեն կմեծացնի արտասահմանում հայերին եւ օտարերկրացիներին տրամադրվող ծառայությունների արդյունավետությունը:

Համակարգի ներդրման համար կհատկացվի 14,8 մլն դրամ:  

  • Կիսվել: